Ներկայացրեք ձեր միջոցառումը
Այսպիսով դուք կազմակերպել եք ձեր միջոցառումը. հրաշալի է: Սակայն, ցավոք, ոչ ոք տեղեկացված չէ դրա մասին: Կան շատ հնարավորություններ ձեր նախաձեռնությունը ցուցադրելու համար: Սկսենք հետևյալից.

- Գրանցեք/անցկացրեք ձեր միջոցառումը մեր իրադարձությունների օրացույցում:
- Գտեք նյութեր, որոնք կարելի է ներբեռնել և պատվիրել ձեր ազգային համակարգողի միջոցով:
- Պատրաստեք թռուցիկներ/ազդագրեր և տարածեք դրանք:
- Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և բոլորին տեղեկացրեք ձեր կազմակերպած միջոցառման մասին:
- Հայտնեք տեղական թերթերին ձեր միջոցառման և լեզուների եվրոպական օրվա մասին (չմոռանաք նշել ԼԵՕ կայքի հասցեն www.coe.int/edl):
- Հայտնեք ձեր կազմակերպած միջոցառման մասին ձեր ազգային համակարգողներին. հնարավոր է, որ նրանք նախաձեռնությունը խթանելու այլ միջոցներ իմանան: