xxx

Ինչ է լեզուների եվրոպական օրը?

 

Լեզուների եվրոպական տարին՝ 2001 թվականը, որը կազմակերպվել է Եվրախորհրդի և Եվրոպական Միության հետ միասին, կարողացել է 45 մասնակից երկրների միլլիոնավոր մարդկանց հետաքրքրությունը շարժել: Այդ կապակցությամբ ողջ Եվրոպայում տոնել են լեզուների բազմազանությունը և խթանել լեզուների ուսուցումը:
Հետամուտ լինելով այդ տարվա ընթացքում ունեցած հաջողություններին՝ Եվրախորհուրդը սեպտեմբերի 26-ը հռչակեց ամենամյա տոն: ԼԵՕ-ի ընդհանուր նպատակներն են.

1. Հանրությանը իրազեկել լեզուների ուսուցման և լեզուների բազմազանության կարևորության մասին՝ խթանելով բազմալեզվությունը և միջմշակութային հասկացողությունը:

2. Խթանել և պահպանել Եվրոպայի լեզվական և մշակութային հարուստ բազմազանությունը:

3. Խրախուսել ողջ կյանքի ընթացքում լեզուների ուսուցումը դպրոցում և դպրոցից դուրս ինչպես ուսումնական ու մասնագիտական, այնպես էլ շարժունություն, փոխանակումներ ապահովելու նպատակներով  կամ պարզապես հաճույքի համար:
2011 թվականի սեպտեմբերի 26-ին Եվրախորհուրդը և իր 46 անդամ պետությունները նշեցին ԼԵՕ-ի 10-ամյակը:

Ում է ուղղված ԼԵՕ-ն?

Եվրախորհուրդը հույս է հայտնում, որ  այս օրը կտոնվի ինչպես անդամ երկրների լիազոր ներկայացուցիչների, այնպես էլ բոլոր հնարավոր գործընկերների նախաձեռնությամբ հետևյալ մակարդակներում.

• Քաղաքական  (օրինակ՝ հատուկ նախաձեռնությունների կամ քննարկումների իրականացում լեզվաքաղաքականության վերաբերյալ),

• Հասարակական (իրազեկության բարձրացում ԼԵՕ-ի ընդհանուր նպատակների վերաբերյալ՝ ներառյալ լեզուների ուսուցման կարևորությունը ողջ կյանքի ընթացքում և ցանկացած տարիքում, կրթական հաստատություններում, աշխատանքում և այլն),

• Կամավորական (հատուկ գործողությունների իրականացում հասարակական կազմակերպությունների, միությունների, ձեռնարկությունների և այլնի կողմից/ համար):