Ինչու լեզուների եվրոպական օրը?

 

Երբևէ այդքան շատ հնարավորություն չի եղել աշխատել կամ սովորել եվրոպական մի այլ երկրում, սակայն ոչ բավարար լեզվի տիրապետումը շատերին խոչընդոտում է օգտվել այդ հնարավորություններից:

Գլոբալիզացիայի և  ձեռնարկատիրական սեփականության կառույցների պատճառով օտար լեզուների իմացությունը մեր օրերում մեծ անհրաժեշտություն է իրենց իսկ երկրում արդյունավետ աշխատանքի համար: Միայն անգլերենի իմացությունն այլևս բավարար չէ:

Եվրոպան հարուստ է լեզուներով: Կան մոտ 200 եվրոպական և այլ լեզուներ, որոնցով խոսում են ուրիշ մայրցամաքի ծագում ունեցող քաղաքացիներ: Այս արժեքավոր ռեսուրսը պետք է ճանաչել, օգտագործել և պահպանել:

Լեզուների ուսուցումը մեծ առավելություն է բոլոր տարիքի մարդկանց համար, և երբեք ուշ չէ սովորել լեզուներ և օգտվել դրա ընձեռած հնարավորություններից: Անգամ իսկ մի քանի բառի իմացությունն այն երկրի լեզվով, ուր այցելում ես (օրինակ արձակուրդներին) օգնում է նոր ընկերներ ու կապեր ձեռք բերել:
Այլ ազգերի լեզուներ սովորելը թույլ է տալիս միմյանց ավելի լավ հասկանալ և հաղթահարել մշակութային տարբերությոնները:

Նպատակներ 

Լեզվի իմացությունն անհրաժեշտություն է, և դա յուրաքանչյուրի իրավունքն է. սա է լեզուների եվրոպական օրվա գլխավոր ուղերձներից մեկը:

Ընդհանուր նպատակներն ուղղված են բարձրացնել իրազեկությունը.

• Եվրոպայի լեզուների հարուստ բազմազանության պահպանման և խթանման վերաբերյալ:
• Լեզուների բազմազանեցման անհրաժեշտության վերաբերյալ (ներառյալ քիչ տարածված լեզուները), ինչն ազդում է բազմալեզվության վրա:
• Որոշակի մակարդակում երկու կամ ավելի լեզուների իմացության զարգացման վերաբերյալ, որը հնարավորություն կտա լիարժեք մասնակցություն ցուցաբերել Եվրոպայի ժողովրդավարական քաղաքացիության մեջ:

.... Նախարարների կոմիտեն որոշել է ԼԵՕ-ն հռչակել սեպտեմբերի 26-ին՝ որպես ամենամյա տոնակատարություն: Առաջարկվեց, որ այն կազմակերպվի ապակենտրոնացած և  ճկուն ձևով՝ համապատասխան անդամ երկրների ցանկություններին և ռեսուրսներին, որոնք այսպիսով կարող են ավելի լավ սահմանել սեփական մոտեցումները և այն ընդհանուր թեման, որն ամեն տարի առաջարկում է Եվրախորհուրդը: Նախարարների կոմիտեն կոչ է անում Եվրամիությանը միանալ այս նախաձեռնությանը: Պետք է հուսալ, որ ԼԵՕ-ն կտոնվի բոլոր համապատասխան գործընկերների համագործակցությամբ:

 Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշում, Ստրասբուրգ, (776-րդ հանդիպում, դեկտեմբերի 6, 2001թ.):