bg  bs  ca  cs  da  de  el  en  es  et  eu  fi  fr  ga  gl  hr  hu  hy  it  ka  lb  lt  lv  mk  nl  nn  pl  pt  ro  ru  sk  sl  sq  sr  sv  tr

Ինչպես  մասնակցել?

 

ԼԵՕ-ն կարելի է տոնել տարբեր կերպ՝ կախված ժամանակից և առկա ռեսուրսներից:

Դա կարող է լինել պարզից (օրինակ տարբեր լեզուներով ֆիլմերի երեկո կազմակերպելը կամ լեզվի սրճարանները, որտեղ մատուցվում են տարբեր երկրների կերակրատեսակներ) մինչև լայնածավալ միջոցառումների կազմակերպում (ինչպես օրինակ լրատվամիջոցային մեծ միջոցառումներ): Իրադարձությունների օրացույցում նշված են այն բոլոր գործունեություները, որոնք սկսած 2002թ. տեղադրված են ԼԵՕ-ի ինտերնետային էջում և առաջարկում են մտքերի հարուստ պաշար: Կարելի է գտնել ակնարկներ նաև «Ոգեշնչվեք» համապատասխան խորագրով էջում:

Մեծ թե փոքր, սկզբունքը նույնն է.

- Ունենալ լավ գաղափար (միջոցառում, ինչպես օրինակ՝ խնջույք, մրցաշար, ճաշկերույթ),
- Կազմակերպել և խթանել այն,
- Իրադարձությունը գրանցել մեր տվյալների բազայում,
- Իրականացնել

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ?

Լեզուների եվրոպական օրվա կազմակերպումը
Եվրախորհուրդը գործունեության կազմակերպման կապակցությամբ ոչ մի հրահանգ (կամ ֆինանսական օժանդակություն) չի ներկայացնում: Օրվա իրականացման առավելագույն ճկունություն ապահովելու համար անդամ պետություններին և հնարավոր գործընկերներին հնարավորություն է տրվում միջոցառումները կազմակերպել իրենց իսկ նախաձեռնությամբ:

  • Ազգային համակարգողներ
    Երկրների մեծ մասի դեպքում մեկ անձ կամավոր հիմունքներով ստանձնում է համակարգողի դերը կազմակերպողների և Եվրախորհրդի միջև: Այս գործունեությունը ներառում է նաև Եվրախորհրդի կողմից տրամադրված տեղեկատվությունը և օժանդակ նյութերի տարածումը ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներով:
     
  • Եվրախորհրդի դերը
    Օրվա նախաձեռնողը՝ Եվրախորհուրդը, ամեն տարի Եվրոպայում լեզուների բազմազանությունը ներկայացնող պաստառներ, աֆիշաներ և այլ օժանդակ նյութեր է տրամադրում: Այս նյութերը կենտրոնացված ձևով ուղարկվում են ազգային կոորդինատներին, որոնք այնուհետ զբաղվում են դրանց տարածմամբ ազգային մակարդակով՝ այսպիսով աջակցելով ԼԵՕ միջոցառումներ կազմակերպողներին: