3. Աշխարհի մարդկանց մեծամասնությունը խոսում է մեկից ավելի լեզուներով:

Փաստ է:
“Աշխարհի բնակչության կեսից ավելին ամեն օր խոսում է երկու և ավել լեզուներով: Այլ կերպ ասած, բազմալեզվությունը և ոչ թե միալեզությունն է համարվում նորմ: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու մեկը միալեզու է, երկլեզու կամ բազմալեզու: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ծնողները կարող են խոսել տարբեր լեզուներով, կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր՝ աշխատելու նպատակով, կամ արտագաղթեն քաղաքական նպատակներով, և արդեն մեկ այլ երկրում անհրաժեշտաբար սովորեն նոր համայնքի լեզուն՝ պահպանելով կապերը հայրենիքի հետ: Այլ լեզու սովորելը կարող է պայմանավորված լինել կրթական նպատակներով, և երեխաները երկրորդ օտար լեզու կամ օտար լեզուներ սովորեն: Նրանք կարող են բնակվել բազմալեզու համայնքներում, որտեղ բնակիչները մեկ լեզվից մեկ այլ լեզվի անցում են կատարում իրենց առօրյա կյանքում: Բազմալեզվության պատճառ կարող են հանդիսանալ պատմական իրադարձությունները, ինչպիսիք են 15-րդ և 16-րդ դարերի «հայտնագործությունները», որոնք հանգեցրեցին գաղութատիրության, որտեղ գաղութարարի լեզուն ընդունեց ժողովուրդը, և շարունակում է կիրառվել տեղական առանձնահատկություններով”:
Nayr Ibrahim (2015)
Հաջորդ հարցը