Ազգային համակարգողի դերը
Ազգային մասշտաբով միջոցառումներ կազմակերպելու համար Եվրախորհուրդն անդամ երկրներին առաջարկում է նշանակել ԼԵՕ-ի համար ազգային համակարգողներ: Համակարգողի գործառույթն է կազմակերպությունների, դպրոցների և միությունների շրջանում տարածել՝
-Եվրախորհրդի կողմից հաղորդված տեղեկությունները (օրինակ՝ Եվրախորհրդի մամլո հաղորդագրությունը ԼԵՕ-ի վերաբերյալ, որը համակարգողները կարող են թարգմանել իրենց ազգային լեզուներով, կայքի էջի թարմացումը),
-օժանդակ նյութեր (պաստառներ, աֆիշներ և այլն, որոնք Եվրախորհուրդն ամեն տարի մեծ քանակությամբ տրամադրում է միջոցառումների կազմակերպողներին:
Համակարգողները հնարավորին չափ պետք է խթանեն ԼԵՕ-ի տարածումը ազգային/տեղական մասշտաբով և թերթերի միջոցով՝ հատկապես նշելով ԼԵՕ-ի պաշտոնական վեբկայքը, ինչպես նաև Եվրախորհրդին պետք է զեկուցեն իրենց երկրում ԼԵՕ-ի առթիվ կազմակերպված միջոցառումների մասին:
Որոշ համակարգողներ իրենց երկրում ստեղծել են ազգային ԼԵՕ կայք, որտեղ նշված է իրենց երկրում կազմակերպված միջոցառումների քանակը:
ԼԵՕ համակարգողները գործում են կամավոր հիմունքներով, և Եվրախորհուրդը շնորհակալ է նրանց կարևոր ներդրման ու ավանդի համար:
Երկրներ, որոնք դեռ չունեն ԼԵՕ-ի ազգային համակարգողներ
Ինչպես կարող եք տեսնել քարտեզի վրա, որոշ անդամ երկրներ ներկայումս դեռ չունեն ազգային համակարգող:
Համակարգողը կարող է լինել անհատ կամ գործող կառույց, որոնք, ցանկալի է, որ արդեն կապեր հաստատած լինեն Եվրախորհրդի հետ, թեև դա պարտադիր նախապայման չէ:
Բոլոր կառույցները (կենտրոններ/միություններ/վարչական միավորներ և այլն), որոնք պատրաստ են հանդես գալ որպես համակարգող մարմին/համակարգող իրենց երկրի և Եվրախորհրդի միջև, խնդրում ենք դիմել ձեր ազգային լիազորված մարմիններին կամ Եվրախորհրդին: