edl.ecml.at/sign
01
Խուլերի մասին ուսումնասիրությունների համաձայն՝ «Խուլ» բառի մեծատառ Խ-ն վերաբերում է չլսողների խմբին պատկանելուն և համրերի բնիկ լեզուն որպես նախնական կամ գերադասելի լեզու օգտագործելուն: «Խուլ» բառի մեջ փոքրատառ «խ»-ն վերաբերում է մարդկանց, որոնք ըստ բժշկական ախտորոշման կորցրել են լսողությունը, սակայն նրանք չեն համարվում խուլերի միության անդամ, և որոնք չեն կարող օգտագործել խուլ ու համրերի բնիկ լեզուն (տե՛ս «Կրթության մեջ համրերի լեզուները Եվրոպայում, նախնական հետազոտություն», Լորեին Լեսսոն, Դուբլին, Եվրախորհուրդ, 2006):
02
03
04
05
Կա հաղորդակցման միջազգային համակարգ՝ այսպես կոչված միջազգային նշաններ (ՄՆ)/միջազգային նշանների լեզու (ՄՆԼ): Այն սովորաբար օգտագործվում է միջազգային համաժողովների և քննարկումնների ժամանակ այն մասնակիցների հետ, որոնք միևնույն նշանների լեզվով չեն հաղորդակցվում: Իսկապես, այս օժանդակող լեզուն տարբեր երկրների խուլ ու համրերի համար ծառայում է որպեր «լինգվա ֆրանկա», անգամ համպատրաստի զրույցներում: Սակայն այն չպերք է համեմատել էսպերանտոյի հետ, քանի որ ՄՆ-ն որպես այդպիսին լեզու չէ: Այն չունի հստակ քերականություն կամ բառապաշար և հիմնականում հիմնվում է նշանների/ժեստերի վրա, որոնք միայն տվյալ համատեքստում են արտահայտում իմաստ, և օգտագործվում է մայրենի լեզվի նշանների բառապաշարը: Դա նշանակում է, որ նշանները պարզեցված են, և հաճախ մեկից ավելի նշաններ են օգտագործվում որևէ հասկացողություն նկարագրելու և այսպիսով դրա ըմբռնումն ապահովելու համար:
06
07
08
09
10
Այո, համրերի լեզուն տարբեր կերպ կարելի է տառադարձել: Նշանների լեզվի համար տառադարձման չափանիշ չկա, սակայն հաճախ կիրառվում է Համբուրգի նշանագրության համակարգը (HamNoSys), որն օգտագործում է որոշակի նշաններ համրերի ձեռքերի շարժումը նկարագրելու համար: Մեկ այլ նման համակարգ է համրերի գիրը (SignWriting): Հաճախ օգտագործվում է նաև «ծանոթագրություն/մեկնաբանություն»-ը, որի միջոցով նշանները փոխակերպվում են մեծատառերի՝ ցույց տալով դեմքի նշանները և բառավերջի կամ նախածանցների վերաբերյալ տեղեկատվությունը: Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել՝ http://www.signwriting.org, http://assets.cambridge.org/97805216/37183/sample/9780521637183web.pdf (կոնվենցիաների վերաբերյալ բաժին), կամ http://www.sign-lang.uni-hamburg.de/projects/hamnosys.html:
11
Ամենալավ միջոցը ձեր երկրի համրերի միությանը դիմելն է, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք համրերի լեզվի դասընթացների և ձեր երկրի համրերի լեզվի մասին: Եվրոմիության համրերի բոլոր միությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք գտնել համրերի Եվրամիության ինտերնետային կայքում (European Union of the Deaf, EUD). http://eud.eu/EUD_Members-i-159.html (քարտեզ): Ավելի շատ տեղեկություն կգտնեք նաև խուլերի համաշխարհային ֆեդերացիայի ինտերնետային կայքում՝ http://www.wfdeaf.org/members/ordinary-members/list-of-members: Շնորհակալություն ենք հայտնում Մարկ Վիթլեյին և Անիկա Փաբշին (խուլերի եվրոպական միություն՝ EUD - www.eud.eu) այս բաժնում իրենց արժեքավոր օժանդակության համար:
Click here
The DeafSign project “Unlocking educational opportunities in sign languages in Europe” is part of the European Centre for Modern Language’s current programme, “Language education at the heart of democracy” which focuses on inclusion, quality education, and active democratic participation through language learning. It aligns with recent developments such as the publication of the International Sign Language version of the CEFR Companion Volume – a milestone that strengthens the visibility and recognition of sign languages across Europe.