en  fr  cs  de  et  el  es  ga  hr  it  pl  ro  sq  sk  sl  sv  nn  sr  bs  lt  mk  lb  nl  hy  pt  tr  da  bg  fi  hu  ka  lv  eu  ca  ru  gl

Ով կարող է մասնակցել?

 

Յուրաքանչյուր ոք կարող է այս կամ այն կերպ մասնակցել լեզուների եվրոպական օրվան:Օրվան մասնակցել կարող են բոլոր տարիքի մարդիկ՝ թե՛ անհատական և թե՛խմբակային, դպրոցում կամ պարզապես ընկերներով: Յուրաքանչյուր ոք կարող է նպաստել ԼԵՕ-ի հաջողությանը՝ մասնակցելով կազմակերպվող միջոցառումներին կամ միանալով ուրիշներին իրադարձություն կազմակերպելու համար (կարող եք ձեր ԼԵՕ միջոցառումների տվյալները լրացնել համապատասխան ԼԵՕ օրացույցում): Ստորև կարող եք գտնել մի քանի առաջարկներ.

  • Աշակերտներ / Ուսանողներ. Լեզուների բազմազանության մասին ավելին իմանալու համար աշակերտները և ուսանողները կարող են մասնակցել մեր կայքի առցանց ժամանցային գործունեություններին: Ներկայացված խաղերն ու հարցերը հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Եվրոպայի տարբեր լեզուների մասին: Եթե երաժշտության սիրահար եք, ապա կարող եք կազմակերպել երաժշտական միջոցառում Եվրոպայում տարբեր լեզուները և երաժշտական ժանրերը խթանելու համար: Ձեր աշխատանքները  կարող եք ներկայացնել մեր կայքի միջոցով: 
  • Ուսուցիչներ
    Լեզուներ կամ այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներին ԼԵՕ-ն առաջարկում է մի շարք հնարավորություններ՝ ծանոթանալ այլ մշակույթներին, ավանդույթներին և լեզուներին, որոնք դպրոցներում սովորաբար չեն ներկայացվում, խթանել աշակերտների տաղանդը խաղերի միջոցով, որոնց ժամանակ նրանք պատկերում են այն լեզուները, որոնցով խոսում են, ստեղծել «լեզվական» սրճարաններ՝ ուշադրության արժանացնելով  դպրոցում խոսվող բոլոր լեզուները: 
     
  • Համալսարաններ / դպրոցներ
    Լեզուների եվրոպական օրը լավ հնարավորություն է ընձեռում, որպեսզի համալսարանները/դպրոցները և շրջակա քաղաքը հանդիսանան տարբեր լեզվական/մշակութային գիտելիքային պաշարով մարդկանց հանդիպման և քննարկման վայր, և որտեղ լեզուները կբարգավաճեն: Ինտերնետում սոցիալական ցանցերը լայն հնարավորություն են տալիս այսպիսի փոխգործակցության համար, և կարելի է լեզուների եվրոպական օրվա երկրպագուն դառնալ ֆեյսբուքում: Սահմանակից երկրների համալսարաններն ու դպրոցները կարող են կազմակերպել հանդիպումներ հարևան երկրի ուսանողների և աշակերտների հետ, կազմակերպել մրցույթներ լեզվի իմացության ձեռքբերման և զարգացման նպատակով:
     

ԲՈԼՈՐԸ կարող են որևէ կերպ մասնակցել լեզուների եվրոպական օրվան, անգամ եթե պարզապես ուրիշ մշակույթին պատկանող հարևաններին հրավիրում եք թեյելու, կամ ձեր տունը զարդարում եք ԼԵՕ պաստառներով կամ աֆիշներով: Իհարկե մի օրում բազմալեզու չեք դառնա, սակայն կընդլայնեք ձեր մտահորիզոնը և, անշուշտ, ձեռք կբերեք հաճելի և հարուստ փորձ: