en  fr  cs  de  et  el  es  ga  hr  it  pl  ro  sq  sk  sl  sv  nn  sr  bs  lt  mk  lb  nl  hy  pt  tr  da  bg  fi  hu  ka  lv  eu  ca  ru  gl

Ներկայացրեք ձեր միջոցառումը

Այսպիսով դուք կազմակերպել եք ձեր միջոցառումը. հրաշալի է: Սակայն, ցավոք, ոչ ոք տեղեկացված չէ դրա մասին: Կան շատ հնարավորություններ ձեր նախաձեռնությունը ցուցադրելու համար: Սկսենք հետևյալից.

  1. Գրանցեք/անցկացրեք ձեր միջոցառումը մեր իրադարձությունների օրացույցում:
  2.  Գտեք նյութեր, որոնք կարելի է ներբեռնել և պատվիրել ձեր ազգային համակարգողի միջոցով:
  3.  Պատրաստեք թռուցիկներ/ազդագրեր և տարածեք դրանք:
  4.  Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և բոլորին տեղեկացրեք ձեր կազմակերպած միջոցառման մասին:
  5. Հայտնեք տեղական թերթերին ձեր միջոցառման և լեզուների եվրոպական օրվա մասին (չմոռանաք նշել ԼԵՕ կայքի հասցեն www.coe.int/edl):
  6. Հայտնեք ձեր կազմակերպած միջոցառման մասին ձեր ազգային համակարգողներին. հնարավոր է, որ նրանք նախաձեռնությունը խթանելու այլ միջոցներ իմանան: