en  fr  cs  de  et  el  es  ga  hr  it  pl  ro  sq  sk  sl  sv  nn  sr  bs  lt  mk  lb  nl  hy  pt  tr  da  bg  fi  hu  ka  lv  eu  ca  ru  gl

Փաստեր լեզուների վերաբերյալ 

Արդյոք գիտեի՞ք, որ.

01 Աշխարհում գոյություն ունեն 6000 –7000 լեզուներ, որոնցով խոսում է 189 անկախ պետությունների վեց միլիարդ բնակիչ:

02 Եվրոպայում կա մոտ 225 բնիկ լեզու, որոնք կազմում են աշխարհի ամբողջ լեզուների շուրջ 3%-ը:

03 Ամենաշատ լեզուներով խոսում են Ասիայում և Աֆրիկայում:
 

04Աշխարհի բնակչության առնվազն կեսը երկլեզու կամ բազմալեզու է, այսինքն` նրանք խոսում են երկու կամ ավելի լեզուներով:

05 Իրենց առօրյայում եվրոպացիները գնալով ավելի են առնչվում օտար լեզուների հետ: Հարկավոր է ավելի շատ շարժել եվրոպացի քաղաքացիների հետաքրքրությունը լեզուների հանդեպ:

06 Շատ լեզուներ ունեն 50.000 կամ ավելի բառեր, սակայն լեզու տիրապետող անհատը կիրառում է ամբողջ բառապաշարի միայն մի փոքր մասը: Առօրյա խոսակցության մեջ մարդիկ օգտագործում են նույն մի քանի հարյուր բառերը:

07 Լեզուները միմյանց հետ մշտական փոխազդեցության մեջ են գտնվում և փոխազդում են տարբեր ձևերով. անգլերենը նախկինում շատ տարբեր լեզուներից բառեր և արտահայտություններ է փոխառել, իսկ այսօր եվրոպական լեզուներն են անգլերենից մի
շարք բառեր փոխառում:

08 Կյանքի առաջին տարում երեխան արտաբերում է մի շարք տարբեր հնչյուններ: Մեկ տարեկանում արտաբերվում են առաջին հասկանալի բառերը: Երեք տարեկանում կազմվում են բարդ նախադասություններ, իսկ հինգ տարեկան հասակում երեխան գիտի մի քանի
           հազար բառ:

09 Մայրենի լեզուն սովորաբար այն լեզուն է, որը մարդն ամենալավը գիտի և ամենահաճախն է օգտագործում: Սակայն կան մարդիկ, որոնք երկու լեզվի հավասարաչափ են կիրառում: Այնուամենայնիվ, այդ երկու լեզուների միջև չկա կատարյալ հավասարակշռություն:

10 Երկլեզվությունը շատ առավելություններ ունի. այն դյուրին է դարձնում ուրիշ լեզուներ սովորելը, լավացնում է մտածելու գործընթացը և խթանում մարդկանց և նրանց մշակույթների հետ շփումը:

11 Երկլեզվությունը և բազմալեզվությունը դրսևորում են նաև տնտեսական առավելություններ. մի քանի լեզուների տիրապետողներն ավելի հեշտ են աշխատանք գտնում, և բազմալեզու ձեռնարկություններն ավելի շատ մրցակցային առավելություն ունեն, քան միալեզու
   ընկերությունները: 

12 Լեզուները փոխկապված են միմյանց հետ, ինչպես ընտանիքի անդամները:
Եվրոպական լեզուներից շատերը պատկանում են հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքին:


13 Եվրոպական լեզուներից շատերը երեք մեծ խմբերի են բաժանված. գերմանական, ռոմանական և սլավոնական լեզուներ:

14Գերմանական լեզուներին են պատկանում դանիերենը, նորվեգերենը, շվեդերենը, իսլանդերենը, գերմաներենը, հոլանդերենը, անգլերենը և իդիշ լեզուն:

15 Ռոմանական լեզուներն են իտալերենը, ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենը և ռումիներենը:

16 Սլավոնական լեզուներն են ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, լեհերենը, չեխերենը, սլովակերենը, սլովեներենը, սերբերենը, խորվաթերենը, մակեդոներենը, բուլղարերենը և այլն:

17 Եվրոպական լեզուներից շատերն օգտագործում են լատիներեն այբուբենը: Որոշ սլավոնական լեզուներ կիրառում են կիրիլյան այբուբենը: Հունարենը, հայերենը, վրացերենը և իդիշ լեզուն ունեն իրենց ուրույն այբուբենը:

18 Եվրոպական շատ երկրներում կան մի շարք տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուներ, որոնցից որոշները ստացել են պետական լեզվի կարգավիճակ:

19Եվրոպայի տարածքում օգտագործվող ամենատարածված ոչ եվրոպական լեզուներն են արաբերենը, չինարենը, և հնդկերենը, և յուրաքանչյուրն ունի իր ուրույն գիրը:

20 Ռուսաստանը (որի բնակչության թիվը148 միլլիոն է) իր տարածքով համարվում է ամենամեծ թվով լեզու ունեցող երկիրը՝ 130 –ից 200 ըստ չափանիշների:

21 Ներգաղթողների և փախստականների հոսքի հետևանքով Եվրոպան այսօր մեծամասամբ բազմալեզու է: Միայն Լոնդոնում խոսում են մոտ 300 լեզվով (արաբերեն, թուրքերեն, քրդերեն, բերբերերեն, հնդկերեն, փանջաբերեն և այլն):

Այժմ, երբ այսքան բան գիտեք, ինչու՞ չփորձել լեզուների վերաբերյալ հարցախաղը:

Փաստեր լեզուների վերաբերյալ
Language trivia
հարցեր համրերի/ժեստերի լեզվի վերաբերյալ
Ինքնագնահատեք ձեր լեզվի գիտելիքները
Լեզվի գանձեր
Talk to me!
Animal sounds
Language Quiz
Unique words
Celebrities speaking languages
Բարև
Palindromes
Same word - different meaning
Brain game
Longest word
Tongue twisters
Idioms of the world
Send a card
Sign language
game