en  fr  cs  de  et  el  es  ga  hr  it  pl  ro  sq  sk  sl  sv  nn  sr  bs  lt  mk  lb  nl  hy  pt  tr  da  bg  fi  hu  ka  lv  eu  ca  ru  gl

Ներթափանցում դեպի բազմալեզու դարաշրջան

Մի շարք տարբեր լեզուներ սովորելն ավելի հեշտ է, քան կարելի է մտածել», գրում է Նեյլ Մադդենը:

Եթե ձեզ մեկն ասեր «flisni me mua», արդյոք կիմանայի՞ք, թե  դա ինչ է նշանակում, կամ գոնե ինչ լեզվով է դա: Մոտ 225 բնիկ լեզուներով հանդերձ Եվրոպան ունի լեզվական հարուստ և բազմազան ժառանգություն,  մի փաստ, որը պետք է տոնել: Սակայն որքա՞ն լավ են եվրոպացիները սովորում հարևան կամ հեռու գտնվող երկրների լեզուները: Շատ եվրոպացիներ կարծում են, որ միալեզու միջավայրում ապրելը սովորական է: Սակայն աշխարհի բնակչության կեսից մինչև մեկ երրորդը քիչ թե շատ երկլեզու է, և մի զգալի մասն էլ՝ բազմալեզու, և դա նշանակում է, որ այդ մարդիկ մի շարք լեզուների որոշակի գիտելիքներ ունեն (հասկանալ և/կամ գրել և/կամ խոսել և այլն):

Ուստի ոչ թե միալեզվությունն է սովորական, այլ բազմալեզվությունը: Միլլիոնավոր մարդիկ կարծում են, որ իրենց մայրենի լեզվից բացի ուրիշ լեզու չգիտեն, սակայն նրացից շատերը տիրապետում են մեկ այլ լեզվի որոշակի մակարդակում: Այնուհանդերձ, այսօր նոր լեզու սովորելու համար ընձեռնված հնարավորություններն ավելի շատ են, քան երբևէ: Լեզուներ սովորելու արժեքայնությունն ընդգծելու համար Եվրախորհուրդը հաստատել է լեզուների եվրոպական  Օր (ԼԵՕ), որը տոնվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին: ԼԵՕ-ի ուղերձը բազմալեզվությունը խթանելն է: Սա ո՛չ նոր է, ո՛չ էլ անհասկանալի երևույթ: Աֆրիկյան և ասիական շատ ազգերի համար, ինչպես նաև Եվրոպայի որոշ մասերում, հատկապես Բենելյուքսի պետություններում, Սկանդինավիայում և Միջերկրական ծովի տարածաշրջանում դա առօրյայի մասն է կազմում: Դա չի նշանակում, որ պետք է հասնել մայրենի լեզվով խոսողի մակարդակի: Խոսքը գնում է պարզապես ըստ անձնական կարիքների և պահանջների հաղորդակցվելու և հասկացված լինելու կարողությանը: Միջազգային մակարդակով անգլերեն լեզվի տարածումը թվում է գերակշռող, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լեզու սովորողների մեծամասնությունն առաջնությունը տալիս են անգլերենին (ըստ եվրոպական բարոմետրի՝ յուրաքանչյուր երրորդ անձ վկայում է, որ անգլերեն խոսել գիտի):

Սակայն այս նպատակին հասնելուց հետո ոչ մի պատճառ չկա անգլերենի վրա կանգ առնելու: Շատ այլ լեզուներ նույնպես արժեքավոր գործիքներ են կյանքի փորձից օգտվելու համար,  լինի դա անձնական,  թե ճամփորդության նպատակով: Գլոբալիզացման վերաբերյալ քննադատություններից մեկն այն է, որ անգլերեն լեզվի արժեքը կարող է ընկնել:

Ավելի շատ մարդիկ են տիրապետում այսօրվա լինգվա ֆրանկային, ուստիև  տարբերությունը կլինի ընդամենը ավելի շատ լեզուներով հաղորդակցվել կարողանալու մեջ:
Աշխատանքում և կրթության ոլորտում անգլախոս լեզվակիրները ստիպված են մրցակցել այն մարդկանց հետ, ովքեր իրենց մայրենի լեզվից բացի գիտեն նաև անգլերեն և ունեն նաև երրորդ, նույնիսկ չորրորդ լեզվի որոշակի գիտելիքներ:
Բացի այդ լեզվի ունակությունը մեծ առավելություն է ոչ միայն տնտեսական առումով: Այն մեզ օգնում է ավելի բաց լինել ուրիշների, նրանց մշակույթների և տեսակետների համար, և մեզ մտավոր ճկուն է դարձնում՝ թույլ տալով զարգանալ տարբեր հասկացողության համակարգերում: Չպետք է թերագնահատել լեզուներ սովորելու արժեքը, քանի որ դա մեզ օգնում է հասկանալ ուրիշ երկրների ազգերին, նրանց մշակույթը և ավանդույթները: Այն մարդիկ, ովքեր անկաշկանդ հաղորդակցվում են այլ մշակույթի ներկայացուցիչների հետ, ավելի շատ են հակված հանդուրժողականություն ցուցաբերել: Պետք է հիշել, որ ընդամենը մեկ լեզվի տիրապետումը նշանակում է կախված լինել լեզվական գիտելիքներից և ուրիշների բարի կամքից: Մեկ ուրիշ լեզվի տիրապետելը ենթադրում է ոչ միայն օգտակար հմտությունների/ունակությունների ձեռքբերում, այլև արտացոլում է մեր վերաբերմունքն ու հարգանքը ուրիշների ինքնության և մշակույթի, ինչպես նաև հանդուրժողականության բազմազանության նկատմամբ:

Եվրախորհուրդը մեկնարկել է մի ծրագիր, որով մարդիկ կարող են չափել/ստուգել իրենց օտար լեզուների իմացությունը: Եվրոպական լեզուների թղթապանակի ծրագիրը նպատակ ունի քաջալերել սովորողներին մեծացնել իրենց լեզվի գիտելիքներն ընդլայնելու և բազմազանելու ջանքերը բոլոր մակարդակներում, ինչպես նաև գրառել ձեռք բերած հմտությունները, օրինակ՝ երբ անցնում են ուսուցման ավելի բարձր մակարդակի, կամ երբ աշխատանք են փնտրում իրենց երկրում կամ արտասահմանում:

Շնորհիվ աղյուսակային համակարգի՝ լեզու սովորողները կարող են գնահատել իրենց ունակությունները՝ հասկացողություն, ընթերցանություն, բանավոր և գրավոր խոսք, և դրանք դասակարգել եվրոպական վեց մակարդակներից մեկում: Այս չափանիշներն ընդունվել են Եվրոպայի (և այլ մայրցամաքների) գլխավոր սերտիֆիկացման/ ատեստավորման մարմինների/կազմակերպությունների, մի շարք անդամ երկրների և Եվրամիության կողմից հատկապես Եվրոփասի (Europass) համակարգի շրջանակներում, ինչն անհատական հմտություններն ավելի թափանցիկ և հեշտորեն համեմատելի է դարձնում անդամ պետությունների միջև:
Լեզուների եվրոպական oրվա կարևոր կետերից մեկն այն է, որ լեզուներ սովորելը ողջ կյանքի ընթացքում տևող գործընթաց է: Շատ չափահասներ կարծում են, որ բաց թողնելով (անգամ անտեսելով) դպրոցական տարիներին նոր լեզու սովորելու հնարավորությունը՝ չափազանց ուշ է կրկին վերսկսել այդ գործընթացը: Դա այդպես չէ: Ողջ Եվրոպայով հասանելի են դասընթացներ, ծրագրեր և տեխնիկայի միջոցներ (գրքերից մինչ CD-ROM-եր) լեզվական կարողությունները բարելավելու համար: Սակայն հաճախ պակասում է անձնական շարժառիթը՝ հաղթահարելու լեզվի հանդեպ ունեցած վախը: Շատերը ձեռք են բերում իրենց լեզվի գիտելիքները դպրոցական կամ ուսումնական տարիներից հետո: Դա զարմանալի չէ, քանի որ դպրոցում լեզուներ սովորելը դիտվում է ավելի շատ պարտականություն, քան հնարավորություն: Այն ժամանակ, երբ սկսում ենք ուսումնասիրել արտաքին աշխարհը, լինի դա աշխատանքի, թե ազատ ժամանակ, գիտակցում ենք այլ լեզուների արժեքը: Կարող ենք վստահ լինել, որ որքան լեզու ենք սովորում, այնքան լրացուցիչ լեզվի ուսուցումը նկատելիորեն ավելի հեշտ է լինում: Առաջին խոչընդոտը հաղթահարելուց հետո կարելի է փորձել, օրինակ, հունգարերեն կամ կանտոներեն սովորել:

Եթե ցանկանում եք զարգացնել ձեր լեզվական կարողությունները և լեզուների եվրոպական օրվա մասին ավելի շատ տեղեկանալ, հետևյալ ինտերնետային կայքերում կարող եք ստանալ օգտակար տեղեկատվություն.

  • www.coe.int/jel : -Լեզուների եվրոպական օրվա վերաբերյալ կայք, որը ներառում է մի բաժին, որտեղ կարելի է գրանցել իրադարձություններ, տեղեկատվություն և առաջարկներ
    www.coe.int/lang/fr: Եվրախորհրդի լեզվաքաղաքականության բաժին, Ստրասբուրգ
    www.coe.int/portfolio : Լեզուների եվրոպական թղթապանակ 
  • www.ecml.at : Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոն (Գրաց, Ավստրիա)www.europass.cedefop.eu.int : Եվրամիության Եվրոփաս (Europass)
    www.coe.int/minlang : Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիա

    Ի դեպ, սկզբում նշված հարցը ալբաներեն է և նշանակում է «խոսիր ինձ հետ»:
  • Նեյլ Մադդենը անկախ լրագրող է և ապրում է Ստրասբուրգում: