en  fr  cs  de  et  el  es  ga  hr  it  pl  ro  sq  sk  sl  sv  nn  sr  bs  lt  mk  lb  nl  hy  pt  tr  da  bg  fi  hu  ka  lv  eu  ca  ru  gl

Միասին տոնենք լեզուների եվրոպական օրը

Եվրախորհրդի նախաձեռնությամբ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐԸ (ԼԵՕ) նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր:

Այդ օրվա առթիվ կազմակերպվում են բազմաթիվ իրադարձություններ ողջ Եվրոպայով և դրանից դուրս, օրինակ՝ միջոցառումներ երեխաների համար և երեխաների հետ, ռադիո և հեռուստատեսային ծրագրեր, լեզվի դասընթացներ, գիտաժողովներ/կոնֆերանսներ և այլն: Ազգային լիազորված իշխանություններն ու տարբեր գործընկերներն ազատ են որոշելու այն գործունեության բնույթը, որն իրենք են ցանկանում կազմակերպել: Եվրախորհուրդը կոչ է անում մասնակից երկրներին նշանակել ազգային համակարգող այս միջոցառումներն ազգային մասշտաբով համակարգելու համար:

Participate in the OFFICIAL 2018 T-SHIRT CONTEST  ! view details

Order your 2017 European day of Languages T-SHIRT  ! view details

Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլլիոն ներկայացուցիչներին  կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից դուրս:
Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրախորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում:

օր մինչև 2017-
 ի ԼԵՕ-ին


ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՅՈՐՆԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 

Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 26-ին: Սա այն օրն է, երբ մենք բոլորս խրախուսում ենք լեզուների ուսուցումը բոլորի համար՝ անկախ տարիքից: Այս տարի Լեզուների եվրոպական օրը ևս մի կարևոր առիթ է՝ ընդգծելու Եվրոպայի մշակութային բազմազանությունը: Եվրոպայի ազգերն առավել ուժեղ ու բարեկեցիկ են, երբ բաց են արտաքին շփման համար, պատրաստ են ընդունել կյանքի այլ ուղիները, երբ մենք ողջունում ենք բորոր նրանց, ովքեր կարող են նպաստել մեր հասարակությունների զարգացմանը: Տոնելով մեր համայնքներում գործածվող տասնյակ լեզուների բազմազանությունը՝ մենք կարող ենք մի հզոր ուղերձ հղել. Եվրոպան այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր ոք՝ անկախ իր անցյալից և մշակութային ժառանգությունից, կարող է զգալ ինչպես տանը: Հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվել դպրոցներում, համալսարաններում և մշակութային հաստատություններում այս օրը նշելու նպատակով: Ես կցանկանայի իմ լավագույն մաղթանքները հղել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս միջոցառումներին։

Video message by Council of Europe Director General for Democracy Snežana Samardžić-Marković



EDL web page by the European Commission
in all languages of the EU


Newest Events

de 20/9/2017 - 27/9/2017
Show/Theatre: Various / touring Theatre Company
it 1/9/2017 - 31/10/2017
Exposition: Centro Nazionale Studi Fanzine
fr 9/5/2017 - 13/5/2017
Language festival: Lycée Aizpurdi
es 26/12/2016 - 7/12/2016
Celebration: IES Aricel Albolote Granada España
it 21/11/2016 - 25/11/2016
Language Week: Via ponte don melillo - 84084 - Fisciano (SA)